ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կարեն Քոչարյան. ՀՀԿ-ին պետք չէ քարոզարշավ անել. «Իմ քայլը» նրանց փոխարեն շատ լավ զբաղված է իրենց PR-ով

Կարեն Քոչարյան. ՀՀԿ-ին պետք չէ քարոզարշավ անել. «Իմ քայլը» նրանց փոխարեն շատ լավ զբաղված է իրենց PR-ով
03.12.2018 | 20:01

«Գաղափարական քարոզարշավ, քարոզչություն երբեք չի եղել Հայաստանում և չի էլ սպասվում, որովհետև քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները շատ լավ գիտեն, թե ընտրողները ինչ են ուզում լսել, և դա էլ մատուցում են»` ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ ընտրողը սիրում է էմոցիոնալ ելույթներ, սպառնալիքներ, լացուկոծ։ Քոչարյանի խոսքով՝ քաղաքական որոշ ուժեր վարում են նաև գաղափարական քարոզչություն, որը, սակայն, ստվերվում է: «Այն պարագայում, որ գլխավոր դերերում են «Իմ քայլ»-ն ու ՀՀԿ-ն, արդեն էական չի դառնում էպիզոդիկ դերերում խաղացողների գաղափարական քարոզչությունը»,- ասաց Քոչարյանը։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքը ստանձնել է նաև ՀՀԿ-ի քարոզարշավով զբաղվելու պարտավորությունը՝ առաջին պլան բերելով ՀՀԿ-ին:

«Առաջին օրերին ինձ թվում էր, որ «Իմ քայլը» դաշինքը կենտրոնանալու է իր ծրագրերի վրա, իր անելիքների վրա, քանի որ անկախ նրանից, թե իրենք ինչ էին անելու, պարզ էր, որ իրենք հաղթող են։ Դա արձանագրել էին բոլոր քաղաքական ուժերը։ Դա ակնհայտ փաստ էր, ու պետք չէր նման կարևորություն տալ ՀՀԿ-ին, զբաղվել ՀՀԿ-ով։ Հիմա ասում են, որ ՀՀԿ-ն դուրս չի գալիս քարոզարշավի, չի հանդիպում ընտրողների հետ։ ՀՀԿ-ին դա պետք չէ, իրենց փոխարեն դա շատ լավ արվում է»,- ընդգծեց Քոչարյանը։

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ