ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ դեսպանատան պարզաբանումը Գյումրիում կնոջ սպանությանը ռուս զինվորականի առնչության մասին

ՌԴ դեսպանատան պարզաբանումը Գյումրիում կնոջ սպանությանը ռուս զինվորականի առնչության մասին
03.12.2018 | 20:03

Տեղեկությունը, որ ռուսական 102-րդ բազայի զինծառայողն է սպանել Գյումրի քաղաքի բնակչին, չի համապատասխանում իրականությանը` Սպուտնիկ Արմենիային հայտնել են Հայաստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունից:


Ռուսաստանի դեսպանատունը հայտնում է, որ ոստիկանության ձերբակալած զինծառայողը, ըստ իր տեղեկությունների, դեկտեմբերի 3-ին ծառայության չի եղել: Այդ դեպքում ըստ կանոնակարգի՝ ռուս զինծառայողները պարտավոր են տեղյակ պահել հայկական իրավապահ մարմիններին: Իրավապահների ցուցակում նրա անունը գրանցելն է պատճառ է դարձել, որ նրան ներգրավեն աղմկոտ պատահարին: «Ավելի ուշ զորամասի հրամանատարությունը Գյումրիում ռուսական գլխավոր հյուպատոսության և Հայաստանի ոստիկանության հետ պարզել է, որ ռուս զինծառայողի մեղավորության աստիճանը չի բացահայտնվել», – հայտնում են Սպուտնիկ Արմենիայից:

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ