ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վրաստանի խորհրդարանի խոսնակը բացառել է արտահերթ ընտրությունները

Վրաստանի խորհրդարանի խոսնակը բացառել է արտահերթ ընտրությունները
03.12.2018 | 20:05

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որի պահանջը ներկայացնում է ընդդիմությունը:

Նախօրեին Թբիլիսիի կենտրոնում անցկացվել է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման զանգվածային բողոքի ակցիան, որի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն պարտվել է նոյեմբերի 28-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, մտադիր է դատարանի միջոցով հասնել դրանց չեղարկմանը և պահանջում է իշխանություններից արտահերթ խորհրդարանական ընտրություններ:


Վաշաձեն իշխանություններին մինչև դեկտեմբերի 16-ը ժամանակ է տվել, որ իրենց հետ խորհրդակցեն, հակառակ դեպքում բողոքի ակցիաները կշարունակվեն: Ընդդիմության նշածամսաթիվը համընկնում է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողության ամսաթվի հետ:


«Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020-ին՝ ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին:

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ