ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էմանուել Մակրոնի դժվար օրերը

Էմանուել Մակրոնի դժվար օրերը
03.12.2018 | 20:08

Ֆրանսիայում հարցվածների 72 տոկոսը աջակցում է վառելիքի գնաճի և հարկերի բարձրացման դեմ պայքարող «դեղին անթև բաճկոնների» շարժմանը` վկայում են Harris interactive հանրային կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարցման արդյունքները: Սոցիոլոգները նշում են, որ շարժմանն աջակցող բնակչության թիվն առաջվա պես բարձր է՝ «չնայած, որ դեկտեմբերի 1-ին Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում, մասնավորապես Փարիզում, բողոքի զանգվածային ակցիաները նորից բռնության ալիք էին բարձրացրել»: Հասարակությունը «հասկանում և աջակցում» է շարժմանը, սակայն դեմ է բռնությանը: Հարցվածների 85%-ը դատապարտում է բողոքի ակցիաների ժամանակ անկարգությունները:
Հարցմանը մասնակցել է 18-ը լրացած 1016 քաղաքացի: Մակրոնը հայտարարել է, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի անհանգստությունը, սակայն մտադիր չեն հետ կանգնել իրենց քաղաքականությունից:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ