Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալված զինծառայողների հարազատները հերթական անգամ հավաքվել էին Ադրբեջանի նախագահի նստավայրի մոտ՝ քրեական գործերը վերանայելու, երիտասարդների նկատմամբ խոշտանգումները հետաքննելու և մեղավորներին պատժելու պահանջով:
Նրանք պնդում էին, որ զինվորները անհիմն են ձերբակալվել, և որ նրանցից մի քանիսն անգամ հետաքննության ընթացքում կտտանքների զոհ են դարձել:
Առեղծվածային այս պատմության մեջ ներգրավված զինծառայողների հարազատները հինգերորդ անգամ են դիմում Իլհամ Ալիևին ՝ խնդրելով լսել իրենց բողոքը և պարզաբանումներ տալ: