ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գորիսում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհին մառախուղ է, Լարսը բաց է

Գորիսում, Սիսիան-«Զանգեր» ճանապարհին մառախուղ է, Լարսը բաց է
04.12.2018 | 13:57

Այսօր ժամը 8-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին մառախուղ է:Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, ռուսական կողմում կա կուտակված 320 բեռնատար:

Հայաստանի տարածքում դեկտեմբերի 4-ին, 5-ի և 6-ի ցերեկը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը, 8-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, Երևանում՝ անձրևի տեսքով, օդի ջերմաստիճանը առաջիկա գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ