ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Սարգսյան. Հայաստանը երբեք չի մոռանա բրիտանական աջակցությունը երկրաշարժի օրերին

Արմեն Սարգսյան. Հայաստանը երբեք չի մոռանա բրիտանական աջակցությունը երկրաշարժի օրերին
04.12.2018 | 14:01

Հայաստանը երբեք չի մոռանա բրիտանական աջակցությունը երկրաշարժի օրերին, ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ հյուրընկալելով բրիտանացի հրշեջ-փրկարար Փոլ Բըրնսին: Նա առաջին անգամ Հայաստան էր այցելել երեսուն տարի առաջ՝ որպես հրշեջ-փրկարար մասնակցելով 1988-ի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանն ու որոնողական աշխատանքներին: Անդրադառնալով Միացյալ Թագավորության կառավարության ու ժողովրդի կողմից երկրաշարժի օրերին Հայաստանին ցուցաբերված օգնությանը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ ողբերգական աղետը լայն արձագանք էր ստացել Մեծ Բրիտանիայում:

«Մեծ Բրիտանիան մեծ աջակցություն ցուցաբերեց և ուղարկեց փրկարարներ, հրշեջների խմբեր, շտապ օգնության մեքենաներ: Այնտեղ ստեղծված կազմակերպության` Aid Armenia-ի հանգանակած գումարներով կառուցվեցին դպրոց, որը կոչվեց լորդ Բայրոնի անունով, հիվանդանոց։ Ավելի ուշ տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի պատմական այցը Հայաստան։ Սրանք քայլեր են, որոնք Հայաստանը երբեք չի մոռանա», - ասել է Արմեն Սարգսյանը։
Փոլ Բըրնսը հիշել է իր փրկարար գործընկերների հետ երկրաշարժին հաջորդած օրերին կատարած աշխատանքն ու պատմել տպավորություններն այդ դժվարին օրերից:Հանրապետության նախագահը, ի դեմս Փոլ Բըրնսի, ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել բրիտանական հանրությանն ու ողջ ժողովրդին:
«Ես բազմիցս հանդիպել եմ տիկին Թետչերին, երբ նա թողել էր պետական ծառայությունն ու զբաղվում էր իր հիմնադրամի գործերով։ Եվ ամեն անգամ, երբ խոսում էինք այս կամ այն բանի մասին, չկար մի օր կամ քննարկում, որտեղ չհիշեինք նրա այցը Հայաստան։ Միակ բանը, որի համար ափսոսում էինք, այն էր որ նա Հայաստանում եղավ միայն երկրաշարժից ավերված շրջաններում», - ասել է նախագահ Սարգսյանը։ Շնորհակալական խոսք ուղղելով Փոլ Բըրնսին՝ հանրապետության նախագահն ասել է - «Այն, ինչ դուք արել եք Հայաստանի համար այն դժվարին օրերին, երբեք չի մոռացվի»։ Նախագահ Սարգսյանը Փոլ Բըրնսին է նվիրել հայկական հուշադրամ` հայկական գորգագործության թեմայով:


«Սա նաև կլինի հիշեցում, որ հայկական հիանալի մշակույթն անմահ է՝ անկախ մեր ապրած բոլոր՝ մարդածին կամ բնածին ողբերգություններից, ինչպիսիք էին Ցեղասպանությունն ու երկրաշարժը», - ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Դիտվել է՝ 381

Մեկնաբանություններ