Այսօր Մոսկվայում 82 տարեկանում մահացել է անվանի ռուս գրող Անդրեյ Բիտովը:
Մասնագիտությամբ երկրաբան Բիտովը համարվում է ռուս գրականության պոստմոդերնիզմի հիմնադիրներից մեկը: Բիտովը գրել է 1965-ից, նրա ստեղծագործությունների զգալի մասը լույս է տեսել միայն "պերեստրոյկայի" հռչակումից հետո:
Բիտովը 1988-ին մասնակցել է ռուսական ՊԵՆ ակումբի հիմնադրմանը և 1991 թվականին ընտրվել է ակումբի նախագահ: Նույն թվականին Բելա Ախմադուլինայի, Միխայիլ Ժվանեցկու և Յուզ Ալեշկովսկու հետ ստեղծել է БаГаЖъ ոչ պաշտոնական գրական միավորումը: Անդրեյ Բիտովը պատմվածքների, էսեների, վիպակների և վեպերի հեղինակ է: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից է «Պուշկինի տունը» վեպը, որը 1978-ին հրատարակվել է ԱՄՆ-ում, 1990-ին Ֆրանսիայում ճանաչվել է «տարվա լավագույն օտարալեզու գիրք»:
Մեծ ճանաչում ունեն Բիտովի ճանապարհորդություններից ծնված հրապարակախոսական ակնարկները, այդ թվում «Հայաստանի դասերը»: