ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ն Պարսից ծոց նավեր կուղարկի

ԱՄՆ-ն Պարսից ծոց նավեր կուղարկի
04.12.2018 | 14:17

ԱՄՆ ՌԾՈՒ նավերի խումբն առաջիկա օրերին Պարսից ծոց կմտնի` Իրանին իր ուժը ցուցադրելու համար` հաղորդում է The Wall Street Journal-ը: John C. Stennis ավիակիրը և ԱՄՆ այլ նավերի խումբը շաբաթվա վերջում մերձավորարևելյան տարածաշրջան կհասնեն: Դա կդառնա առաջին այդպիսի գործողությունը՝ վերջին ութ ամսում:

Պենտագոնում աղբյուրները նշել են, որ John C. Stennis-ը տարածաշրջանում, ամենայն հավանականությամբ, շուրջ երկու ամիս կգտնվի, որի մեծ մասը Պարսից ծոցում կանցկացնի: Նրանց խոսքով`ավիակրի ներկայությունը զսպող գործոն է հանդիսանում տարածաշրջանային ջրերում Իրանի ցանկացած թշնամական գործողության համար:

Դիտվել է՝ 480

Մեկնաբանություններ