ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Google Earth-ի միջոցով Լոս Անջելեսի մոտակայքում հնագույն խորտակված քաղաք է հայտնաբերվել

Google Earth-ի միջոցով Լոս Անջելեսի մոտակայքում հնագույն խորտակված քաղաք է հայտնաբերվել
04.12.2018 | 14:20

MrMBB333 կեղծանունով YouTube-յան բլոգերը Google Earth-ի արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելիս ԱՄՆ Լոս Անջելես քաղաքից ոչ հեռու հնագույն խորտակված քաղաքի հետքեր է հայտնաբերել: Արտասովոր լուսանկարներով տեսանյութը նա հրապարակել է իր YouTube-յան ալիքում: Բլոգերի ուշադրությունը գրավել է փաստը, որ ափից ոչ հեռու գտնվող «քաղաքն» ունի հստակ ուրվագիծ: Հայտնաբերված քաղաքը գտնվում է 30 մետր խորության և ափից գրեթե 2.5 կմ հեռավորության վրա, ունի մոտ 1.6 կմ երկարություն և գրեթե 1 կմ լայնություն:


Բլոգերի խոսքով՝ քաղաքն իր կառուցվածքով հնագույն եվրոպական կառույց է հիշեցնում: Նա նմանեցրել է այն հին հռոմեական դղյակներին, որոնք նույնպես ունեին նմանատիպ հստակ երկրաչափական կառուցվածք և շրջապատված էին պատերով: Բացի այդ, լուսանկարներում երևում է, որ «քաղաքի» ներսում կան ավելի խոր հատվածներ, որտեղ գտնվել են տարատեսակ կառույցներ:

Դիտվել է՝ 445

Մեկնաբանություններ