ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ֆրանսիայի եւ Բրիտանիայի պահանջով կքննարկի Իրանի հրթիռային փորձարկումները

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ֆրանսիայի եւ Բրիտանիայի պահանջով կքննարկի Իրանի հրթիռային փորձարկումները
04.12.2018 | 14:22

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ փակ կոնսուլտացիաներ կանցկացնի Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ` հայտնել Է ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսիս Մոջասկին: «Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ կոնսուլտացիաները կանցկացվեն վաղը առավոտյան փակ ձեւաչափով»,- ասել Է նա: ԱԽ-ի առավոտյան նիստն սկսվում Է ժամը 10:00-ին:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ