ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալեն Սիմոնյան. Եթե Շարմազանովը անցնի սահմանները, պատասխան կստանա

Ալեն Սիմոնյան. Եթե Շարմազանովը անցնի սահմանները, պատասխան կստանա
04.12.2018 | 14:24

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի մեղադրանքներին, թե կառավարությունը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի տեղը կորցնելուց հետո անդրադարձավ հերթական ձերբակալություններին:


«Ես Էդուարդ Շարմազանովին ուզում եմ ընդամենը մի բան հորդորել, որ ինքը կոռեկտ մնա, որովհետև եթե ինքը շարունակի նույն ոճով անցնել կոռեկտության սահմանները, համապատասխան պատասխան կստանա իր ոճաբանության համար: Ես իրեն կոչ եմ անում կոռեկտ մնալ ՀՀ վարչապետի հասցեին և խոսելիս ոճը փոխի»,- ասաց Ալեն Սիմոնյանը: Նա վստահ է՝ ընտրություններից հետո ՀՀԿ քննադատությունը կքչանա, որովհետև ՀՀԿ-ն ներկայացված չի լինելու խորհրդարանում, քանի որ ժողովուրդն այլևս նման սխալ չի անի:
Ալեն Սիմոնյանն անդրադարձավ ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործին: ԱԺ նիստն այսօր չի գումարվում, քանի որ քվորում չկա: Ալեն Սիմոնյանն ասաց, որ ՀՀԿ-ականները դիտավորյալ են անում, չեն գալիս, որ քվորում չլինի: «Չեն գալիս իրենց ընկերոջը հանձնեն: Ես չեմ կարծում, որ 14 մլն դոլարը, եթե ապացուցվի, միայն իր մոտ է մնացել: Ես վստահ եմ, որ այդ 14 մլն դոլարը տարբեր տեղեր են տարել»,- ասաց նա:

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ