14 միլիոն դոլար կաշառք ստանալու, փողերի լվացման մեջ կասկածվող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը խորհրդարանում այսօր չքննարկվեց: Նիստը չկայացավ` քվորում չկար: Առավոտյան 14 պատգամավոր էր գրանցվել: Կանոնակարգով սահմանված 4 ժամ անց էլ անհրաժեշտ թվով՝ 53 պատգամավորներ չհավաքվեցին: Վաղը՝ քառօրյայի երկրորդ օրը, կրկին կփորձեն: