ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու, իր լափածը, գողացածը չի մարսելու

Նիկոլ Փաշինյան. Ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու, իր լափածը, գողացածը չի մարսելու
04.12.2018 | 23:40

Երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցնի և քրեական գործի ընթացքը կշարունակվի բնական հունով` Աշտարակում քարոզարշավի ժամանակ՝ անդրադառնալով 14 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ կասկածվող ՀՀԿ պատգամավոր Արամ Հարությունյանին Աժ- ում անձեռնմխելիությունից զրկելու հարցին` հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր Ազգային ժողովում պետք է քննարկվեր Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենախոշոր կոռուպցիոն քրեական գործի հետ կապված հարց՝ պետք է քննարկվեր դատախազության միջնորդությունը նրան որպեսզ մեղադրյալ ներգրավելու։ Բա ի՞նչ էիք մտածում, բա հո մարդիկ անիմաստ գործի չէին գալիս-գնում, 14 միլիոն, բա իրանք հո տենց մելկի տղե՞րք չեն, իրանք տենց 14 միլիոն լինի, 20, 30, 50, 500, միլիարդ... ու հիմա ամենակարևոր արձանագրումը, բայց Աժ-ում քվորում չկա, որ Արամ Հարությունյանի հարցը լուծվի։ Դրա համար էլ մենք էդ Ազգային ժողովը ցրեցինք, - ասաց Փաշինյանը՝ շարունակելով,- դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, երբ նոր խորհրդարան կընտրվի, Արամ Հարությունյանն իր պատգամավորական անձեռնմխելիությունը կկորցնի և քրեական գործի ընթացքը կշարունակվի բնական հունով։ 14 միլիոն դոլար՝ մի գործով, էն պատմությունն է «չոռ ուտի նանը», ամենքդ մի 14 միլիոն դոլար որ տաք, մենք էլ արանքում յոլա կգնան, իսկ եկեք նայենք մեր ճանապարհների վիճակը, մեր զինվորների վիճակը»։


Անդրադառնալով դատական համակարգին՝ Փաշինյանը նշեց, որ համակարգում շատ են կոռումպացված, թալանչի դատավորները։ «Նրանց հատ-հատ բերելու ենք պատասխանատվության։ Այնքան տարի ապօրինի մարդկանց լցրել են բանտերը, բա «Մարտի 1»-ի գործով Եվրադատարանն արդեն վճիռներ է սկսել կայացնել՝ տասնյակ գործերով, էդ դատավորներին թվում է, թե իրենք մարսելու են։ Որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում՝ ներկա կլինի, նախկին կլինի, ապագա կլինի, ոչ մի չինովնիկ իր կերածը չի մարսելու, իր լափածը, գողացածը չի մարսելու», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ