ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պոմպեոն Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին մեղադրել է աշխարհն ապակայունացնելու համար

Պոմպեոն Չինաստանին, Իրանին և Ռուսաստանին մեղադրել է աշխարհն ապակայունացնելու համար
04.12.2018 | 23:42

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Չինաստանին, Իրանին և Ռուսատանին մեղադրել է աշխարհում իրավիճակն ապակայունացնելու համար: Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների ժողովի նախօրեին ելույթ ունենալով Մարշալի հիմնադրամի կազմակերպած հավաքում, Պոմպեոն ասել է, որ այդ երկրները խախտում են միջազգային բազմաթիվ պայմանագրեր, որ ապակայունացնում է աշխարհը: Նա հերքել է միջազգային ասպարեզում միակողմանի վճիռներով գործելու նախագահ Դոնալդ Թրամփի վարչակարգին հասցեագրված քննադատությունը: «Հետևելով մեր մեծ դեմոկրատիայի հրաշալի ավանդույթին, մենք արժանապատիվ պետություններին առաջնորդում ենք ազատ աշխարհակարգ կայացնելու գործում, ինչը թույլ կտա կանխել պատերազմները և հասնել առավել բարգավաճման: Մենք չենք ուրանում միջազգային ասպարեզում առաջատարի առաքելությունը և մեր բարեկամներին»,- ասել է Պոմպեոն: Նրա փոխանցմամբ, այդ առաջնորդությունը ենթադրում է ոչ թե թվացյալ, այլ իրական ազատական աշխարհակարգի կայացում: «Դա ջանքեր է պահանջում ոչ միայն Ամերիկայից, այլև աշխարհի բոլոր դեմոկրատական երկրներից»,- ասել է Պոմպեոն:

Դիտվել է՝ 385

Մեկնաբանություններ