ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուհանին սպառնում է փակել Հորմուզի նեղուցը

Ռուհանին սպառնում է փակել Հորմուզի նեղուցը
04.12.2018 | 23:43

Իրանի նախագահ Հասան Ռուհանին սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, որով նավթ արտահանող երկրները շուկա են հանում ծովով փոխադրվող ամբողջ հումքի գրեթե մեկ երրորդը: «Եթե մի օր ԱՄՆ-ը արգելափակի իրանական նավթի փոխադրումը, Հորմուզով ընդհանրապես նավթ չի փոխադրվի», - հայտարարել է Ռուհանին Իրանի պետական հեռուստատեսությամբ: Նա ասել է, որ ԱՄՆ-ը ի զորու չէ կասեցնել իրանական նավթի փոխադրումները:

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ