ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվրախումբը եվրոգոտու բարենորոգման հարցում համաձայնության է հասել

Եվրախումբը եվրոգոտու բարենորոգման հարցում համաձայնության է հասել
04.12.2018 | 23:44

Եվրոյի գոտու 19 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են հասել եվրոգոտու բարենորոգման շուրջ` հայտարարել Եվրախմբի ղեկավարի ներկայացուցիչ Լուիս Ռեգոն՝ ամփոփելով նախարարների նիստի արդյունքները:


«Նիստն ավարտվեց 18 ժամ անց: Մենք համաձայնության հասանք եվրոյի գոտու բարենորոգման շուրջը», - ասել է նա: Եվրախմբի նախագահ Մարիո Սենտենոն ասել է, որ բարենորոգումը կվերաբերի, մասնավորապես, բյուջեին: «Ֆրանսիան և Գերմանիան եվրոգոտու բյուջեի նոր ճարտարապետություն առաջարկեցին», - նշել է նա: Հանդիպման արդյունքների մասին ԵՄպետությունների և կառավարությունների ղեկավարները կիրազեկվեն դեկտեմբերի 13-14-ի գագաթաժողովում, որ կհաստատի բարենորոգման վերջնական որոշումները:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ