ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանն արձագանքում է Աշոտյանին

Փաշինյանն արձագանքում է Աշոտյանին
04.12.2018 | 23:47

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավն անցել է Աշտարակում։
ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե պատրաստվում է դատի տալ ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, որը ՀՀԿ-ին անվանել էր «հանցագործների բանդա»։ «Դե, հեսա կտեսնեք՝ ով ում դատի կտա», - ասաց Նիկոլ Փաշինյանը։


Նա նշեց, թե «բոլոր սերմացու գողացող մկներին բերելու են դատարան»։ «Ու եթե թվում է, թե սերմացու գողացող մկները դատարաններում ճուտեր են դրել իրենց նման սերմնացու գողացող չգիտեմ ինչերին...ԱԺ-ն քաղաքական մարմին է ու Կառավարությունն ունի բոլոր լծակները՝ դատական համակարգում նույնպես, ի վերջո, հեղափոխություն անելու, որովհետև ՀՀ դատական համակարգում շատ մեծ թիվ են կազմում թալանչի դատավորները ու նրանց էլ հատ-հատ բերելու ենք պատասխանատվության», - ասաց նա։

Դիտվել է՝ 672

Մեկնաբանություններ