Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը պատրաստվում է հայտարարել բենզինի հարկերի բարձրացման սառեցման մասին` «դեղին բաճկոնների» շարժման զանգվածային ցույցերից հետո` հայտնում է AFP-ը:
«Դեղին բաճկոնների» շարժման զանգվածային ցույցերը սկսվել են նոյեմբերի 17-ից: Ցուցարարները բողոքում են բենզինի գների բարձրացման դեմ: Սառեցումը կգործի մի քանի ամիս և կուղեկցվի կիրառման այլ միջոցներով: BFMTV հեռուստաալիքը տեղեկացրել է, որ ցուցարարները հրաժարվել են հանդիպել Ֆիլիպի հետ: