ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավիթ Շահնազարյան. Ներկայիս իշխանությունը նպատակադրված քաղաքականություն է իրականացնում՝ իշխանություն Արցախի դիմաց

Դավիթ Շահնազարյան. Ներկայիս իշխանությունը նպատակադրված քաղաքականություն է իրականացնում՝ իշխանություն Արցախի դիմաց
04.12.2018 | 23:49

Ներկայիս ԱԳ նախարարը Արցախի հարցով չի զբաղվել, չգիտեմ՝ ինչքանով տեղյակ է, բայց ես նրան համարել եմ բարձր կարգի դիվանագետ, սակայն ինչպիսի նախարար է, թույլ տվեք չասել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը։

Նա նշեց, որ նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը սատարել է: «Ներկայիս իշխանությունը նպատակադրված քաղաքականություն է իրականացնում՝ իշխանություն Արցախի դիմաց», - ասաց նա: Դավիթ Շահնազարյանը կործանիչ ավիացիայի ստեղծումը վիճելի համարեց, թե որքանով է արդյունավետ և հարց բարձրացրեց, թե որտեղ են վարժանքներ իրականացնելու, քանի որ ՀՀ տարածքը փոքր է: «Ադրբեջանը բացարձակ գերակայություն ունի օդում, իսկ մենք՝ հրթիռային համակարգերում, հակաօդային հարցում ունենք առավելություն», - ասաց նա։


Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այսքանով իր խոստացած անակնկալները չեն ավարտվում և առաջիկայում ևս նոր փաստեր կներկայացնի: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ասածը, թե նախկինում միայն հողերի հանձնման հարցն են քննարկել, պրոպագանտիստական հայտարարություն էր և չի համապատասխանում իրականությանը:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ