ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Շահնազարյանը Փաշինյանին բանավեճի է հրավիրում

Շահնազարյանը Փաշինյանին բանավեճի է հրավիրում
04.12.2018 | 23:50

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հրավիրում է բանավեճի։ «Ինձ նույնիսկ գնդակով չեն կարող կանգնեցնել, եթե խոսքը վերաբերում է Հայաստանի ու Արցախի անվտանգությանը», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դ. Շահնազարյանը։ Նա ընդգծեց՝ պատասխանատու է իր ամեն բառի համար, մասնավորապես, այսօր ասած ամեն բառի ու փաստի համար։


«Եթե վարչապետը համարում է, որ որևէ բառ իրականությանը չի համապատասխանում, ես նրան հրավիրում եմ այսօր բաց ու հրապարակային բանավեճի։ Նա ժամանակ ունի մինչև 18։30-ը՝ Հ1-ի ուղիղ եթերում», - ասաց նա։
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում առաջին համարից բացի, ուրիշ քաղաքական գործիչ չկա, պետական գործիչ՝ ընդհանրապես չկա։
«Եթե նա այսօր չեկավ եթերի, ինչ-որ սկսեց ասել իրեն բնորոշ տոնով, բացարձակապես սուտ է, բանավեճ չենք անի, կնստենք, կզրուցենք: Դուք չեք կարողանում նույնիսկ գերիների փոխանակման հարց լուծել, մի վախեցեք, որևէ մեկին չենք ասի, որ խորհրդակցել եք, դա այդ մարդկանց կյանքի հարցն է... Եթե նա այսօր եթերի չեկավ, ուրեմն կապացուցի այն, ինչ այստեղ իմ կողմից հնչեց բացարձակապես ճշմարտություն է», - ասաց Դավիթ Շահնազարյանը:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ