ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն չի լինի

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ նոր խորհրդարանում ՀՀԿ-ն չի լինի
04.12.2018 | 23:53

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահ է, որ ՀՀԿ-ն գալիք խորհրդարանում ներկայացված չի լինելու: «Վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին այդպիսի սխալ այլևս չի գործի», - ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը: Հարցին` ՀՀԿ-ն քննադատում է, որ «Իմ քայլը» ողջ քարոզարշավի ընթացքում անդրադառնում է միայն իրենց, որպեսզի նախընտրական ծրագրերի մասին գրեթե չխոսի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նորմալ է և տրամաբանական, երբ 25 տարվա ընթացքում իրենք երկիրը ղեկավարել են ու այդ ուղղությամբ է հնչում քննադատություն: Վստահ եմ, որ ընտրություններից հետո ՀՀԿ-ի քննադատությունները կքչանան, որովհետև վստահ եմ, որ ՀՀԿ ներկայացված չի լինի նոր ԱԺ-ում:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ