ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մենք. Կան ուժեր, որոնք աջակցում էին նախկիններին, հիմա էլ փորձում են կոմֆորտի զոնա գտնել նոր իշխանությունների մոտ

Մենք. Կան ուժեր, որոնք աջակցում էին նախկիններին, հիմա էլ փորձում են կոմֆորտի զոնա գտնել նոր իշխանությունների մոտ
04.12.2018 | 23:56

Կան ուժեր, որոնք նախկինում աջակցում էին նախկին իշխանություններին, հիմա էլ փորձում են հարմարվել եւ կոմֆորտի զոնա գտնել նոր իշխանությունների մոտ`դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Մենք» դաշինքից պատգամավորի թեկնածու Խաչատուր Քոքոբելյանը:

«Այդպես չի լինում եւ հասարակությունը լավ տարբերակում է: Դրա համար եմ ցանկանում, որ լինի բովանդակային բանավեճ, որ երեւա, թե ով ինչ է առաջարկում: Մենք մյուսների պես չենք ասելու՝ մենք քիչ պատգամավոր ունենք եւ մեր խոստումները չենք կարողանում կատարել: Օրինակ, ներդրումներ չենք բերում, աշխատավարձեր չենք բարձրացնում: Մենք հասնելու ենք այդ խնդիրների լուծմանը»,-հայտարարեց նա:


Քոքոբելյանը նշեց, որ իրենք կողմ են սահմանադրական փոփոխություններին, քանի որ այնտեղ վարչապետի եւ նախագահի լիազորությունների բալանսավորման խնդիր կա. «Այդ Սահմանադրությունը փաթաթել են մեր վզին: ՀՀ Սահմանադրությունը եզակի է նրանով, որ ըստ մեր Սահմանադրության Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավոր չկա, ու լիքը անհեթեթություններ կան Սահմանադրությունում: Մեր Սահմանադրությունը չի բալանսավորում իշխանության թեւերը»,-ասաց նա:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ