Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է 2018-ի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես գլխավորում է ամենաազդեցիկ կանանց 100-յակը:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը:
Ցանկի առաջին տասնյակում են General Motors Company կազմակերպության գործադիր տնօրեն Մերի Բարրան, Fidelity Investments ներդրումային ընկերության նախագահ Էբիգեյլ Ջոնսոնը, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կինը՝ Մելինդա Գեյթսը, YouTube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյչիցկին, Santander իսպանական բանկի նախագահ Անա Բոտինը, Lockheed Martin Corporation-ի ղեկավար Մերիլին Հյուզոնը և International Business Machines (IBM) տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության նախագահ Ջինի Ռոմետին: