ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆեդերիկա Մոգերինին ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են խորհրդարանական ընտրություններն ու ԼՂ խնդրի կարգավորումը

Ֆեդերիկա Մոգերինին ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են խորհրդարանական ընտրություններն ու ԼՂ խնդրի կարգավորումը
05.12.2018 | 00:01

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում դեկտեմբերի 4-ին հանդիպել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Նրանք քննարկել են դեկտեմբերի 9-ին Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններն ու դրանց անցկացումը վստահության, թափանցիկության պայմաններում, ԵՄ-ի ու Հայաստանի միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործումը՝ ընդգծելով, որ փաստաթղթի ամբողջական իրագործումը հնարավորություն կտա խթանելու Հայաստանում արդիականացմանն ու բարեփոխումներին ուղղված գործընթացները: Քննարկված թեմաների թվում է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի համաձայն, սիրիական հակամարտությունը, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ