ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արամ Սարգսյան. Եթե 20 հազար պայմանագրայինի վճարենք 1000 դոլար, նրանք այլևս չեն գնա խոպան, ընտանիքները չեն բաժանվի

Արամ Սարգսյան. Եթե 20 հազար պայմանագրայինի վճարենք 1000 դոլար, նրանք այլևս չեն գնա խոպան, ընտանիքները չեն բաժանվի
05.12.2018 | 00:02

Հայաստանում զբաղվածության խնդրի լուծումը «Մենք» դաշինքը դիտարկում է բնական ռեսուրսների հիման վրա` այդ ռեսուրսները ճիշտ օգտագործելով: Նոր Նորքի բնակիչների հետ նախընտրական հանդիպմանն ասաց «Մենք» դաշինքի համապետական ցուցակի առաջին համար, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Մեզ անընդհատ ասել են, որ հայերը չունեն հարստություն, չունեն նավթ, չունեն գազ, Հայաստանն աղքատ երկիր է, բայց դա սուտ է, մենք հարուստ երկիր ենք, ունենք հրաշալի գիտնականներ, երիտասարդ սերունդ, որը սիրում է կրթվել, նորություններ բերել, ունենք ահռելի բնական ռեսուրսներ՝ մետալուրգիական հանքեր, ջրային ռեսուրսներ, և հանքարդյունաբերությունը մետալուրգիայի վերածելով՝ կարող ենք տեղից պոկել տնտեսության հիմնական լոկոմոտիվը»,- նշեց Ա. Սարգսյանը: Նա ընդգծեց, որ դաշինքի հաջորդ կարևոր ծրագրային դրույթն անվտանգության խնդիրն է՝ տեղեկացնելով, որ ընտրվելուց անմիջապես հետո օրենսդրական նախաձեռնություն են ներկայացնելու՝ հայկական բանակը ևս 20 հազար պայմանագրային զինծառայողով համալրելու վերաբերյալ:

«18-20 տարեկանները պետք է հետ քաշվեն առաջնագծից, իրենք պիտի սովորեն հրետանավորի, սակրավորի գործը, նոր տեխնոլոգիաները, որպեսզի պատերազմի ժամանակ հակահարված տան թշնամուն: Դրա համար մեզ պետք է 240 միլիոն դոլար, քանի որ եթե այդ 20 հազար մարդուն վճարենք հազար դոլար, նրանք այլևս չեն գնա խոպան, ընտանիքները չեն բաժանվի, և այդ գումարն էլ կծախսվի երկրի ներսում»,- ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Առողջապահության ոլորտում «Մենք» դաշինքն առաջարկում է ներդնել առողջապահական ապահովագրություն: Արամ Սարգսյանի խոսքով՝ մեր երկրում ապահովագրական համակարգը սխալ է աշխատել:


«Մեր երկրում ստիպում են ավտոմեքենաներն ապահովագրել, հիմա հարց եմ տալիս՝ մեքենա՞ն է ավելի կարևոր, թե՞ մարդու կյանքը: Եթե առաջինը դրվեր մարդու կյանքի ապահովագրությունը և նույն գումարով, ինչ մեքենաներն են ապահովագրվում, միանգամից կլուծվեր առողջապահության խնդիրը»,- ընդգծեց նա:

Դիտվել է՝ 821

Մեկնաբանություններ