ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«ՄԵՆՔ» դաշինքը խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին

«ՄԵՆՔ» դաշինքը խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհված օդաչուների ընտանիքներին
05.12.2018 | 00:03

Մեծ ցավով տեղեկացանք այսօր ուսումնամարտական թռիչք իրականացնող ՀՀ ԶՈՒ ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի վթարի մասին: ՄԵՆՔ Դաշինքն իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում զոհված օդաչուներ` փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և մերձավորներին:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ