ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին

Վերաքննիչ դատարանը Քոչարյանի կալանքի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին
05.12.2018 | 14:03

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին: Վերաքննիչ դատարանը գործը քննեց 5 օրում: Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին: Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր կայացրել: Նախկին նախագահի պաշտպանները միջնորդություններ են ներկայացրել, որոնց վերաբերյալ դատարանը դիրքորոշում կհայտնի իր որոշումը հրապարակելիս։ Միջնորդություններից մեկով Քոչարյանի պաշտպանները պահանջում էին, որ Վերաքննիչ դատարանը դիմի Սահմանադրական դատարան՝ քննարկելու` առանց ապացույցների թույլատրելիությունը գնահատելու՝ կարող է քննարկվել կալանքի հարցը:


Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նախկին նախագահը չպետք է կալանավորվի, քանի դեռ չի որոշվել, որ նա անձեռնմխելի չէ, քանի դեռ չեն հաստատվել հիմնավոր կասկածները, որ նա կատարել է իրեն մեղսագրվող արարքը: Բացի այդ, ըստ պաշտպանների, պետք է քննարկվի, թե մնալով ազատության մեջ, նա կարող է խոչընդոտել քննությանը:
Պաշտպանական թիմի՝ երեկ ներկայացրած բողոքներին հակադարձել է դատախազությունը: Թեպետ մեղադրող կողմը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին, Քոչարյանի փաստաբաններից տեղեկացանք, որ դատախազության ներկայացուցիչները պնդել են, թե չկա անձեռնմխելիությանն առնչվող խնդիր, հիմնավոր են կասկածները, որ Քոչարյանը կթաքնվի, կխոչընդոտի դատաքննությանը, Պաշտպանական թիմը ևս մեկ միջնորդություն է ներկայացրել, որով փորձում է գործը Վերաքննիչ դատարանից տեղափոխել Սահմանադրական դատարան՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար: Հենց այս հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը) է մեղադրանք առաջադրված Ռոբերտ Քոչարյանին:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ