ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերգեյ Լավրովը մեկնելու է Բաքու

Սերգեյ Լավրովը մեկնելու է Բաքու
05.12.2018 | 22:53

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 14-ին մասնակցելու է Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին` հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: Նա նշել է, որ այդ նիստում ամփոփվելու են ՍՏՀԿ-ն Ադրբեջանի նախագահության կես տարվա արդյունքները, քննարկվելու են տարածաշրջանային համագործակցության հարցեր:

Դիտվել է՝ 594

Մեկնաբանություններ