ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն պնդում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը. Փաշինյանի մամուլի խոսնակը հերքում է

Լուկաշենկոն պնդում է՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Բելառուսի ներկայացուցիչը. Փաշինյանի մամուլի խոսնակը հերքում է
06.12.2018 | 23:15

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ գործնականում հաջողվել է լուծել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցը:

Ինչպես փոխանցում է «Բելտա» գործակալությունը, այս մասին Բելառուսի նախագահն ասել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից հետո լրագրողներին տված կարճատև հարցազրույցում: «Մենք անսպասելիորեն գրեթե ՀԱՊԿ նիստ անցկացրինք: Եվ սկզբունքորեն կարգավորեցինք գլխավոր քարտուղարի նշանակման խնդիրը, ինչպես ժամանակին հայտարարել էր Նուրսուլթան Նազարբաևը:

Սակայն մենք պայմանավորվել ենք ըստ համակարգի, թե ինչպես տեղի կունենա նշանակումը. անհատական խորհրդակցություններ կլինեն ՀԱՊԿ-ի անդամ երկրներից յուրաքանչյուրի ղեկավարի հետ, և նրանք կստորագրեն այդ որոշումը»,- մեկնաբանել է Լուկաշենկոն:

Պատասխանելով մասնավորեցնող հարցին՝ վերջինս հաստատել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

Սակայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ»,- ֆեյսբուքյան իր էջում նշել է նա:

Դիտվել է՝ 286

Մեկնաբանություններ