Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ցուցակների առաջին համարների հեռուստաբանավեճից «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գոհ չէր: «Իմ սրտով չստացվեց,-Գյումրիում ասաց Ծառուկյանը: -Ամեն կուսակցության ղեկավար պետք է իր տեսակետը, իր մոտեցումը, իր ծրագիրը կետ առ կետ․․․ պետք է ասեր որ ոլորտը ինչ սկզբունքով ոնց ա անելու: Որովհետև այսօր գիտենք մեր տնտեսական վիճակն էլ, մեր ֆինանսական վիճակն էլ: Պետք է ամեն մեկին հնարավորություն տրվեր․․․ օրինակ, գյուղատնտեսության հարցը՝ ոնց եք զարգացնելու, ինչ հիման վրա, ինչ գումարներով: Կամ ուսանողների հետ կապված, թոշակառուի, աշխատողի: Այնտեղ ոնց որ ամեն մեկը ուզենալով մեկը մյուսի հաշվին ինչ-որ դիվիդենտներ շահել․․․ Ես պատկերացնում էի, որ ամեն մեկը պետք է ասեր, թե ոնց պետք է անի տվյալ ոլորտի զարգացումը»: