ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվել է, հայկական կողմը հերքում է

Լուկաշենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվել է, հայկական կողմը հերքում է
07.12.2018 | 00:01

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթաժողովից հետո հայտարարել է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվել է: «Մենք անսպասելի նաև ՀԱՊԿ գագաթաժողով ենք անցկացրել այսօր, և, ըստ էության, լուծել ենք գլխավոր քարտուղարի հարցը, այնպես ինչպես Նուրսուլթան Նազարբաևն էր ասում: Մենք պայմանավորվել ենք, թե ինչպես է դա տեղի ունենալու: ՀԱՊԿ բոլոր երկրների ղեկավարները առանձին կստորագրեն այդ որոշումը»` ասել է Լուկաշենկոն: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսնակ Արման Եղոյանը ֆեյսբուկյան իր էջում հերքել է այս հայտարարությունը՝ շեշտելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծված չէ:

Դիտվել է՝ 350

Մեկնաբանություններ