ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը
07.12.2018 | 00:03

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը տեղի կունենա 2019-ի սկզբին և հիմք կնախապատրաստի բարձրագույն մակարդակով բանակցությունների համար` ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է Միլանում։


Միլանում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն ու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը «պայմանավորվել են շարունակել աշխատանքը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար ու երկարատև կարգավորումն ապահովելու նպատակով»։ Համանախագահ երկրները ողջունելի են համարել այն փաստը, որ «սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների զրույցից հետո, էականորեն կրճատվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերն ու կորուսների մասին հաղորդագրությունները»։ «Նրանք կոչ են արել կողմերին շարունակել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածություններն ու հստակ քայլեր ձեռնարկել՝ երկու երկրների հասարակությունները խաղաղության նախապատրաստելու համար», - ասված է հայտարարության մեջ։


Բացի այդ, համանախագահ երկրները հույս են հայտնել, որ մոտ ապագայում կվերականգնվի բարձրագույն մակարդակով արդյունավետ երկխոսությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև՝ «հակամարտության երկարատև ու արդար կարգավորման նպատակով»։
«Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը նորից հայտարարել են, որ պատրաստ են ակտիվ աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ու լարվածության հետագա նվազման ուղղությամբ։ Այս կապակցությամբ նրանք պայմանավորվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հերթական հանդիպումն անցկացնել 2019-ի սկզբին, որ հիմք նախապատրաստեն բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունների համար», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ