Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է դառնալու Բելառուսի ներկայացուցիչը, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Մենք, քիչ էր մնում, ՀԱՊԿ-ի անսպասելի նիստ անցկացնեինք։ Եվ, կարելի է ասել, լուծեցինք գլխավոր քարտուղարի նշանակման հարցը», - հայտարարել է նա Սանկտ Պետերբուրգում։ Նրա խոսքը փոխանցում է «БелТА» գործակալությունը։
Ճշտող հարցին ի պատասխան Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։ «Այնպես, ինչպես ժամանակին ասում էր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ Բայց մենք պայմանավորվել ենք համակարգային ու սխեմատիկ՝ ինչպես է տեղի ունենալու այդ նշանակումը՝ անհատական հարցազրույց ՀԱՊԿ-ում յուրաքանչյուր ղեկավարի հետ ու նրանք ստորագրելու են այդ որոշումը», - նշել է Բելառուսի նախագահը։