«Ժամանակը» գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ Երևանի ռեյտինգային ցուցակներում ընդգրկված թեկնածուներին ասել է, որ ապագա կառավարությունում կադրային նշանակումները կատարվելու են ըստ թեկնածուների ստացած ձայների քանակի: Սա էլ իր հերթին լարվածություն է առաջացրել թիմի ներսում, քանի որ առաջադրված թեկնածուների մի մասը նախարարներ են կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Լարվածությունն այն աստիճանի է սրվել, որ թեկնածուների մի մասը ձայներ ստանալու համար արդեն դիմում է թաղային հեղինակությունների աջակցությանը՝ խոստանալով փոխադարձ ծառայություններ իրենց դիրքերը իշխանության ներսում ամրապնդելու դիմաց»: