ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արմեն Սարգսյանը լավատես է հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ

Արմեն Սարգսյանը լավատես է հայ-իտալական հարաբերությունների ապագայի նկատմամբ
07.12.2018 | 11:28

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի պատվիրակությանը, որի կազմում են սենատորներ Ջիանլուկա Կաստալդին, Վիտո Վատուոնեն, Մաուրո դել Բարբան: Նրանք Հայաստանում են ԵԱՀԿ դիտորդական առաքելության կազմում դիտարկելու դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Նշելով, որ Հայաստանն այսօր գտնվում է առանցքային փոփոխությունների շրջափուլում՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է առաջընթացը ժողովրդավարության ամրապնդման գործում և համոզմունք հայտնել, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար:


Զրուցակիցները խոսել են հայ-իտալական հարաբերությունների մասին, համակարծիք եղել, որ դրանք հաջողությամբ զարգանում են: Արմեն Սարգսյանն ասել է, որ լավատես է երկկողմ հարաբերությունների ապագայի նկատմամբ:
Նա ընդգծել է տնտեսական, մշակութային ոլորտների մեծ ներուժը և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Նշելով, որ Հայաստանում արդեն իսկ գործում են որոշ իտալական ընկերություններ, իսկ մի քանի ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում մեր երկրի հանդեպ, նախագահն ասել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված՝ Հայաստանը կամրջող դեր կարող է խաղալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ինչն օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր հնարավորություններ:

Դիտվել է՝ 956

Մեկնաբանություններ