ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի

Վերաքննիչ դատարանը որոշեց՝ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի
07.12.2018 | 23:56

Վերաքննիչ դատարանի այսօր հրապարակած որոշման համաձայն՝ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կրկին կալանավորվի: «Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ, մեր բողոքները մերժվել են: Դա բողոքարկվելու է, - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: -Դատարանի որոշման հիման վրա [Քոչարյանը] կալանավորվելու է», - հավելեց նա: Վերաքննիչ դատարանը գործը քննել էր հինգ օրում:
Նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը՝ Քոչարյանի նկատմամբ կալանավորման վերաբերյալ որոշումը կրկին հասցեագրելով վերաքննիչ ատյանին: Դատախազությունը Վճռաբեկ դատարանից պահանջել էր բեկանել Վերաքննիչի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի որոշումը, որը նախկին նախագահին կալանավորելու որոշում էր կայացրել: Նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել «Մարտի 1»-ի գործի շրջանակում: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով:


Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար վճռաբեկ ատյան էին դիմել թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, և թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ