ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փաշինյանը Գյումրիում մասնակցեց երկրաշարժի տարելիցի միջոցառումներին, կառավարության նիստ անցկացրեց

Փաշինյանը Գյումրիում մասնակցեց երկրաշարժի տարելիցի միջոցառումներին, կառավարության նիստ անցկացրեց
08.12.2018 | 00:03

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգից միանգամից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում էր վայրէջք կատարել գիշերը՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու: 30-րդ տարելիցին նվիրված նամականիշ մարվեց, որից հետո կառավարության արտագա նիստին դեկտեմբերի 7-ը սահմանվեց որպես հիշատակի և աղետների դիմակայության օր:


Նիստում վարչապետի պաշտոնակատարին զեկուցվեց, թե աղետի գոտում կառավարությունը ինչ է արել անցած տարի և հաջորդ տարում ինչ է նախատեսվում: Քաղաքաշինության կոմիտեի նախագահը զեկուցեց, որ աղետի գոտու 498 ընտանիքի նկատամամբ այս պահին պետությունը բնակարանով ապահովելու պարտավորություն ունի: Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվեց, թե տարբեր թվեր կան տնակներում ապրողների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը դիմեց Գյումրիի քաղաքապետին՝ հարցնելով, թե քանի տնակ կա քաղաքում: «Եղել են բազմանդամ ընտանիքներ, որտեղ ընտանիքի մի մասը տեղափոխվել է ստացած բնակարան, մի մասը մնացել է տնակում: Դա կառավարության որոշումով: Նաև կան մարդիկ, որոնք ներգաղթել են Գյումրի, տնակ են գնել, հաշվառվել են և բնակվում են: Ընդհանուր ստացվում է 2856», - ներկայացրեց Սամվել Բալասանյանը: Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ պետք է հաշվառում իրկանացվի, թե ընդհանուր աղետի գոտում քանի անօթևան ընտանիք կա, և բնակարանային խնդրի որ տարբերակն է նպատակահարմար՝ կառուցե՞լը, թե՞ վկայագրերի տրամադրումը․ «Մենք անընդհատ ասում ենք աղետի գոտի, անընդհատ ասում ենք բնակարանային խնդիր, անընդհատ ասում ենք տնակային խնդիր և այլն, բայց չգիտենք ինչի մասին ենք խոսում: Հետևաբար ձևավորում եք աշխատանքային խումբ, կամ, եթե անհրաժեշտություն կա, վարչապետի որոշմամբ ա ձևավորվում այդ աշխատանքային խումբը, որի անելիքը շատ հստակ ա՝ ձևավորել «Աղետի գոտի» անունով փաթեթը, և էնտեղ հստակ պարամետրերով՝ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով: Պետք ա հասկանանք` ինչ ա պետք անել, ինչքան գումար ա հարկավոր և ինչքան ժամանակ ա հարկավոր էսօրվա մեր ընթացիկ պրոցեսների համատեքստում էդ խնդիրները լուծելու համար»:


Նիստի ավարտից հետո երկրաշարժի զոհերի հուշարձանի մոտ նախ հոգեհանգստի կարգ մատուցվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ: Վարչապետի պաշտոնակատարը դիմեց հավաքվածներին՝ մեկ րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Նիկոլ Փաշինայանը հայտարարեց, որ աղետի գոտին վերականգնված չէ: Նախկին իշխանությունները, հիշեցնեմ, տարբերի տարիների խնդիրը ոչ միայն լուծված էին համարում, այլև աղետի գոտին զարգացման գոտի էին հռչակվել: Նա ընդգծեց, որ աղետի գոտու վերականգնում ասելով, չպետք է հասկանալ միայն մարդկանց բնակարանով ապահովելը, պետք է հասնել տնտեսական հատվածի վերականգնմանը: Վարչապետի պաշտոնակատարն ուղերձով դիմեց աղետի գոտու բնակիչներին․ «Սիրելի հայրենակիցներ, ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքները իմ մտքում են, ձեր երազանքները իմ հոգում են և վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ լավ է լինելու, ամեն ինչ իսկապես շատ լավ է լինելու: Եվ ուրեմն, կեցցե՜ Գյումրիի հերոսական ժողովուրդը, կեցցե՜ Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե՜ Սպիտակի հայ ժողովուրդը և ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել կյանքի, ապրելու, արարելու իր առաքելության մեջ»:


Այսօր Գյումրիում էին Հայաստանում հավատարմագրված դեսպանները: Հատուկ այս միջոցառմանը մասնակցելու նպատակով այստեղ էին նաև ԱՄՆ Կանզասի նահանագապետ Ջեֆ Քոյերն ու Գերմանիայի Բունդեստագի պատգամավորների խումբը: Գյումրիից վարչապետի պաշտոնակատարն ուղևորվեց Սպիտակ ու Վանաձոր:

Դիտվել է՝ 983

Մեկնաբանություններ