ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Չինաստանն ուսումնասիրում է Լուսնի հակառակ կողմը

Չինաստանն ուսումնասիրում է Լուսնի հակառակ կողմը
08.12.2018 | 12:55

Չինաստանում արձակվել է «Չայնա-4» լուսնագնացը, որը նախատեսված է Լուսնի հակառակ կողմն ուսումնասիրելու համար, հաղորդում է CGTN հեռուստաալիքը:
Հետազոտական առաքելության նպատակը «Երկրին ամենամոտը գտնվող տիեզերական հարևանի որոշ գաղտնիքներն» ուսումնասիրելն է: Առաքելության հաջող ավարտի դեպքում ՉԺՀ-ն կդառնա առաջին երկիրը, որին հաջողվել է նման հաջողության հասել: Լուսնագնացը Լուսնի վրա վայրէջք կկատարի 2019-ի սկզբին: Գիտնականների խոսքով՝ նոր սարքը շատ ավելի լավ է նախագծված, քան նախորդները, ինչը թույլ կտա նոր հայտնագործություններ անել:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ