ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը կոչ է արել ստիպել FBI-ի նախկին տնօրենին ցուցմունք տալ

Թրամփը կոչ է արել ստիպել FBI-ի նախկին տնօրենին ցուցմունք տալ
08.12.2018 | 12:58

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում կոչ է արել պարտավորեցնել FBI-ի տնօրեն Ջեյմս Քոմիին Կոգրեսում երդվելով ցուցմունք տալ: Նրա խոսքով՝ Քոմին մեղավոր է ԶԼՄ-ներ տեղեկատվության արտահոսքի մեջ: Նախագահը հավելել է, որ ԱՄՆ արդարադատության նախարարության իրավաբանները Քոմինն ասել են «չպատասխանել ամենակարևոր հարցերին»: Թրամփն ընդգծել է, որ FBI-ի նախկին տնօրենին անհրաժեշտ է ստիպել ցուցմունք տալ երդվելուց հետո:

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ