ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը «հիմար է` ինչպես խցանը և շատ ծույլ է»:
Նրա խոսքով՝ գործող պետքարտուղար Մայքլ Փոմփեոն շատ լավ է կատարում իր աշխատանքը: Թրամփը հավելել է, որ Թիլերսոնի հեռանալով` պետքարտուղարությունում միանգամայն այլ տրամադրություն է: Նա փաստորեն մեկ տարի անց հակադարձում է Թիլերսոնին, որ իրեն էր հիմար անվանել: