Ռոբերտ Քոչարյանն ինքնակամ ներկայացել է, որ իրեն կալանավորեն` լրագրողներին ասել է նրա փաստաբան Հայկ Ալումյանը: «Պարոն Քոչարյանը, չսպասելով մինչև դատավորը որոշումը կուղարկի քննիչին, իսկ քննիչը կգա իր հետևից, ինքը որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող Երևան- Կենտրոն քրեակատարողական հիմնարկ: Տվյալ պահին ինքն այնտեղ է, իսկ քննիչը դեռ չի եկել քրեակատարողական հիմնարկ: Պարոն Քոչարյանը քրեակատարողական հիմնարկի մոտ հենց պահին սպասում է, մինչև քննիչը դատարանի համապատասխան որոշումը կբերի»,- ասաց Ալումյանը: