ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քվեարկության նախորդ օրը Ազգային ժողովի ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը 2.573.779 է

Քվեարկության նախորդ օրը Ազգային ժողովի ընտրություններում ընտրողների ընդհանուր թիվը 2.573.779 է
09.12.2018 | 00:59

Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ ԱԺ ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, ոստիկանությունը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը:


Քվեարկության նախորդ օրը ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված Աժ ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.573.779
որից՝
- ըստ գտնվելու վայրի ընտրողների և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների թիվը` 12.549,
- ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողների թիվը ` 206,
-ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների թիվը՝ 480,
- ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների թիվը` 844:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ