ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի ԱԳ նախարարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի ԱԳ նախարարի հետ
09.12.2018 | 01:02

Դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ ԱԳ նախարարների 25-րդ խորհրդի շրջանակներում ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի ԱԳ, Եվրոպական միության և համագործակության նախարար Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի, երկուստեք կարևորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը և բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին միասնական ջանքերով խթանելու հայ-իսպանական համագործակցությունը` որպես գերակա ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտները։ Երկկողմ օրակարգի հարստացման հանձնառության համատեքստում կարևորվեց ստեղծարար կրթության և բարձր տեխնոլոգիաների բնագավառը և այդ ոլորտում երկու երկրների փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը։


Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ գործընկերությանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց ՀՀ ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով հարաբերությունների զարգացման առումով: Նախարարի խոսքով ՀԸԳՀ-ն նաև կարևոր գործիք է Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խթանելու առումով։ Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին՝ ընդգծելով կառավարության հանձնառությունն ապահովելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթաց։ Զոհրաբ Մնացականյանը Ջոզեփ Բորել Ֆոնտելեսիին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները և մոտեցումները՝ նշելով, որ Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը Հայաստանի առաջնահերթություններ են:

Դիտվել է՝ 539

Մեկնաբանություններ