ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ֆրանսիացիները «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներում հնչեցրել են կարգախոսներ, որոնցով կոչ է արվում իրեն առաջնորդել իրենց երկիրը՝ գրում է ren.tv-ն: «Փարիզյան համաձայնագիրը վատ ազդեցություն ունի Փարիզի վրա, բողոքի ակցիաները և խռովությունները ամբողջ Ֆրանսիայում են անցկացվում, նրանք ասում են. «Մենք ուզում ենք Թրամփին»: Սիրում եմ Ֆրանսիան»,- գրել է Թրամփը Twitter-ում:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ֆրանսիացիները դժգոհ են Փարիզի համաձայնագրից, որովհետև չեն ցանկանում մեծ գումարներ վճարել՝ շրջակա միջավայրի ենթադրյալ պաշտպանության համար: