2019-ի փետրվարի 10-ին կայանալիք «Grammy 2019» երաժշտական մրցանակաբաշխության բոլոր հավակնորդներն արդեն հայտնի են: Առաջադրման թվով առաջատարը ամերիկյան հիփ-հոփ կատարող Քենդրիկ Լամարն է՝ 8 անվանակարգ՝ ներառյալ տարվա լավագույն ալբոմի, լավագույն ձայնագրության և լավագույն երգի համար: Կանադացի ռեփեր Դրեյքը ներկայացված է 7 անվանակարգերում: Հիփ-հոփ երգչուհի Քարդի Բին, փոփ երգչուհի Լեդի Գագան, Չայդիշա Գամբինոն ներկայացված են 5 անվանակարգերում: Քանյե Ուեսթը ներկայացված է մեկ նավանակարգում՝ «Տարվա պրոդյուսեր»։
«Տարվա լավագույն ձայնագրություն» անվանակարգում հաղթանակի համար պայքարելու են Լեդի Գագայի և դերասան Բրեդլի Քուփերի Shallow, Քենդրիկ Լամարի All the Stars և դիջեյ Անտոն Զասլավկու The Middle երգերը: «Տարվա ալբոմ» անվանակարգում ներկայացված են Քարդի Բիի Invasion of privacy, Բրենդի Քարլայլի By the way, I forgive you, Դրեյքի Scorpion, Քեյսի Մասգրեյվսի Golden Hour և «Սև հովազ» ֆիլմի ալբոմ-սաունդթրեքը: «Տարվա երգ» անվանակարգում ընտրություն կարվի All the Stаrs, In My Blood, The Middle, Boo`d Up, Shallow, God`s Plan, The Joke և This is America երգերի միջև։