Դեկտեմբերի 8-ին, Եռաբլուրում զինվորական կարգով հուղարկավորվեցին Զինված ուժերի ՍՈւ-25 ինքնաթիռի վթարից զոհված 1-ին կարգի օդաչու փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը: Արարողությանը ներկա էին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՊՆնախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, նախարարներ և բարձրաստիճան զինվորականներ: «Դեկտեմբերի 4-ին մենք երկու ծառայակից ընկեր կորցրինք, հարենիքի երկու պաշտպան: Հայրենքի պաշտպանի սրբազան առաքելությունը ստանձնելը որոշում է, որը յուրաքանչյուրն ինքնուրույն է կայացնում: Օդաչուի յուրաքանչյուր թռիքը դա սխրանք է, հերոսական ակտ, որը մարդուց պահանջում է կամքի և ուժերի գերագույն լարում: Դեկտեմբերի 4-ին նրանք կատարեցին իրենց վերջին թռիչքը»,- ասաց ԳՇ պետ Արտակ Դավթյանը: