Մեծ Բրիտանիայի աշխատանքի և թոշակների հարցերով նախարար Էմբեր Ռադը պատմել է Brexit-ի այլընտրանքային տարբերակի մասին, եթե Համայնքների պալատը դեմ քվեարկի ԵՄ կազմից երկրի դուրս գալու կառավարության տարբերակին: Նախարարի խոսքով՝ նախընտրելի տարբերակը կլինի «Նորվեգիա +» համաձայնագիրը, որ թույլ կտա Մեծ Բրիտանիային, չմնալով ԵՄ անդամ, Նորվեգիայի նման պահպանել ներկայությունը Եվրոպական տնտեսական գոտում, ապահովել երկրների ազատ ապրանքաշրջանառության, աշխատուժի և կապիտալի տեղաշարժի հնարավորությունը: «Նորվեգիա+» համաձայնագիրը թույլ կտար Մեծ Բրիտանիային մնալ ԵՄ-ի հետ մաքսային միության կազմում, որի անդամ չէ Նորվեգիան: Նախարարի խոսքով՝ այս «տարբերակ Բ-ն» ավելի նախընտրելի է երկրի և մի շարք պատգամավորների համար:
Համայնքների պալատում քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 11-ին: Մեծ Բրիտանիան նախատեսում է ԵՄ-ից դուրս գալ 2019-ի մարտի 29-ին: