ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թաներ Աքչամը` Գրիկերի արխիվի մասին

Թաներ Աքչամը` Գրիկերի արխիվի մասին
09.12.2018 | 01:10

Թուրք հայտնի պատմաբան, ամերիկյան «Քլարք» համալսարանի պրոֆեսոր Թաներ Աքչամը Ստամբուլում հրատարակվող «Ակօս» հայկական պարբերականին հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին Գրիգոր վարդապետ Կերկերյանի (Գրիկեր) նշանավոր արխիվի թվայնացման նախագծի մասին: Արխիվը Աքչամի ջանքերով օրերս հասանելի է դարձել առցանց տիրույթում: Գրիկերն ուսումնասիրել և թարգմանել է ցեղասպանությանը վերաբերող թուրքական պաշտոնական բազմաթիվ փաստաթղթեր, ուսումնասիրել և հավաքել է Մեծ Եղեռնի վերաբերյալ թուրքական ու համաշխարհային մամուլի բազմաթիվ նյութեր, ականատեսների վկայություններ ու մեկնաբանություններ:


Ըստ Աքչամի՝ հույժ կարևոր այս արխիվն ընդգրկում է Օսմանյան իշխանությունների կողմից հայերի ցեղասպանության վերաբերյալ անմիջական հրամաններ պարունակող առանցքային փաստաթղթեր, հեռագրեր, զեկույցներ, վերապրածների հուշեր: Գրիկերի արխիվում կան նաև ամերիկյան, գերմանական ու բրիտանական արխիվներից հավաքագրված կարևոր փաստաթղթեր: Արխիվի կարևոր մաս է կազմում 1919-1921-ին Ստամբուլում «Իթթիհաթ վե Թերաքքի» կուսակցության ներկայացուցիչների՝ Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի զանգվածային ջարդերի ու աքսորի գործով դատարանի առաջ կանգնած ժամանակ գործին կցված ապացույցների արխիվը, այդ թվում՝ դատական գործընթացի ժամանակ Պոլսո Հայոց պատրիարքարանի ներկայացրած զեկույցները և Թալեաթ փաշայի անմիջական հրամանները պարունակող հեռագրերը:


«Արխիվի ամենամեծ հարստությունը օսմաներեն ու հայերեն նյութերն են: Օսմաներեն նյութերում կան հայերի ոչնչացման մասին անմիջական հրամաններ պարունակող օրիգինալ փաստաթղթեր: Այսինքն՝ ցեղասպանությունը հերքողներն ու թուրքական իշխանություններն այլևս չեն կարող օգտագործել թեզը, թե «ոչնչացման անմիջական հրահանգ չի եղել»: Ես կարծում եմ, որ այս արխիվը լիովին ջախջախում է թուրքական իշխանությունների՝ ցեղասպանությունը հերքելու դասական ռազմակավարությունը, նրանք ստիպված են նոր հեքիաթ հորինել: Շատ կարևոր է, որ մարդիկ չհապաղեն այս ապացույցները սփռեն ցեղասպանությունը հերքողների առաջ», - ասել է թուրք պատմաբանը:
Գրիկերի արխիվի առանցքային բաղադրիչներից է հայ մտավորական Արամ Անտոնյանին պատկանած և ցեղասպանությունն ապացուցող փաստաթղթերը:


«1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված և հրաշքով փրկված Անտոնյանը 1917-18-ին Հալեպում և մոտակայքում հանդիպել է բազմաթիվ փախստական հայ ընտանիքների և թղթին հանձնել նրանց վերապրածները: Բացի այդ, Անտոնյանը Հալեպի հեռագրային ծառայությունից Նաիմ Էֆենդի անունով պաշտոնյայից գնել էր հայերի ոչնչացման անմիջական հրամաններ պարունակող 50 գրավոր փաստաթղթի պատճենները: Ավելի ուշ նա այդ ամբողջ արխիվը հանձնել է Պողոս Նուբարի անվան գրադարան, որի տնօրենն էր: Հոգևորական Կերկերյանը 1950-ականներին պատճենահանել է այդ բոլոր փաստաթղթերը, որոնք դարձան նրա արխիվի կարևորագույն մասերից», - նշել է Աքչամը:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ