ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել

Նարեկ Սարգսյանը դեռ Հայաստան չի տեղափոխվել
09.12.2018 | 11:15

Անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի ձերբակալությանը, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասել է, որ նա դեռ Հայաստան չի տեղափոխվել.


«Ամիսներ առաջ, երբ մենք բարձրաձայնում էինք, որ մեր տեսադաշտում է, լրատվամիջոցներից ոմանք կարծում էին, որ անլուրջ հայտարարություններ եմ անում, բայց փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց։ Ես կասեի, որ շատ լավ համագործակցություն տեղի ունեցավ մեր գործընկերների հետ՝ և ոստիկանության ուժերի, և նաև «Ինտերպոլ»-ի միջազգային կառույցների հետ, եվրոպական տարբեր գրասենյակների հետ և տվեց իր դրական արդյունքը։ Համապատասխան փաստաթղթերի շրջանակը կհավաքեն, ՀՀ գլխավոր դատախազությունը զբաղվում է։ Կարևորը որ ինքը ձերբակալված է, ձերբակալված է Պրահայում՝ Չեխիայի մայրաքաղաքում, այնուհետև կարտահանձնեն Հայաստանի Հանրապետությանը՚։

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ